fbpx
Արցախ

«Արցախը՝ Հայաստան է». բողոքի ակցիա Վաշինգտոնում

Հայ երիտասարդության ֆեդերացիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Rusarminfo»-ն, ակցիան նվիրված է եղել իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել ավելի քան 30 տարի առաջ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում:

Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ալիևը մեղավոր է ռազմական հանցագործություններում», «Մի´ ռմբակոծեք խաղաղ բնակիչներին» և այլն:

Ակցիայի մասնակիցներից շատերն Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ընդունել 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները, հրաժարվել քայլերից, որոնք հանգեցնում են ԼՂ հակամարտության տարածքում իրավիճակի սրման: Բողոքի ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ:

Աղբյուր ՝https://www.shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ