Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 4-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով 27 վարակակիր: Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13426 քաղաքացու հետազոտություն, որից 1171-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։