Արցախի Հանրապետության նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք: Մեկ օրում հիվանդությունը խլել է 1 մարդու կյանք։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 113 վարակակիր: Նրանցից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ Արցախում այ տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։