fbpx
Առողջապահություն

Արցախում կրկին քովիդից մարդ է մահացել

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 30-ին կատարվել է 69 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 21 վարակակիր: Նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ քովիդի պատճառով գրանցվել է ևս մեկ մահ: Հիվանդը 74-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս՝ բարդացած թոքաբորբով:

Արցախի ԱՆ-ից հայտնում են նաև, որ Հանրապետությունում այս տաևվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13249 քաղաքացու հետազոտություն, որից 1156-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ