Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը հոկտեմբերի 1-ին Facebook-ի իր էջում հայտնել է, որ վայր է դնում համայնքապետի լիազորությունները ու գործունեությունը շարունակելու է այլ աշխատանքում։
- Գորիսի ղեկավարի պաշտոնակատարին, տեղակալին ու ևս 2-ին մեղադրանք է առաջադրվել
- Պատրոն Դավոն նույնպես կալանավորվեց
«Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր՝ մեր սիրելի համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ:
Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:
Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես շարունակելու եմ ողջ ներուժը ծառայեցնել մեր բոլորի սիրելի Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը», – գրել է Բենիամինյանը։