Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան:
Պաշտոնական արարողությունը կայացել է այսօր։
Հավելենք, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: