fbpx
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում վառել է Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվել է Համահայկական խաղերի ջահը: Այն վառել է օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, հայտնում է Armsport-ը։

Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:

Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվել է Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում:

Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամբողջությունը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ