Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը պայմանագիրը ավարտվել է «Փյունիկի» հետ և ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
Հայտնենք, որ նա «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին:
Ավելի վաղ Միրանյանը իր Instagram-ի էջում հայտնել է, որ լքելու է ակումբը:
«Ինձ համար լավ ժամանակ էր։ Շնորհակալ եմ «Փյունիկին» ամեն ինչի համար։ Հետագայում մաղթում եմ հաջողություն «Փյունիկին»»,-գրել է Միրանյանը։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

