Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արթուր Պետրոսյանը շուտով աշխատանքի կանցնի Եվրոպական ակումբում։
Պետրոսյանն այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ խոսքը շվեյցարական ակումբի մասին է ու հուսով է, որ մոտ օրերս արդեն կստորագրվի պայմանագիրը, որով ինքը կնշանակվի այդ թիմի գլխավոր մարզիչ։
Հավելենք, որ Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2016-ից 2018 թվականները: