Նռան հյութը կարող է օգտակար լինել շաքարախտով տառապող մարդկանց համար, քանի որ այն կարող է 3 ժամում նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Ռոբ Հոբսոնը։
Հստակ հետազություն չկա, թե ինչպես է դա տեղի ունենում, սակայն կան կարծիքներ, որ այդ էֆեկտը պայմանավորված է այս նռան հյութի մեջ պարունակվող հակաօքսիդանտներով։
«Նռան հյութը ունի երեք անգամ ավելի հակաօքսիդանտ ակտիվություն, քան կանաչ թեյը։ Այս հակաօքսիդանտները հիմնականում ֆլավոնոիդներ են բայց ես կարծում եմ, որ դա անտոցիանիններն են, որոնք հաղորդում են մուգ կարմիր-մանուշակագույն գույն: Այս հակաօքսիդանտները ինչ-որ կերպ կապվում են շաքարի հետ և թույլ չեն տալիս այդքան մեծ ազդեցություն ունենալ ինսուլինի մակարդակի վրա», – ասել է բժիշկ-սննդաբանը: