Կաթվածի վտանգը նվազեցնելու յոթ պարզ քայլ

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

18 մարմանավաճառներ բերման են ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տեխասի համալսարանի (ԱՄՆ, Հյուսթոն) գիտնականները նշել են յոթ սովորություն, որոնք կկրճատեն կաթվածի առաջացման հավանականությունը։

Հետազոտության շրջանակում գիտնականները հետևել են 45-64 տարեկան 11 500 մարդու։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ սովորություններին հետևող մարդիկ, 30-43 տոկոսով նվազեցրել են կաթվածի առաջացման վտանգը։

Գիտնականների խոսքով՝ առողջ սնունդը, սպորտով մշտապես զբաղվելը, ծխելուց հրաժարվելը և քաշը պակասեցնելը կարող են նվազագույնի հասցնել գենետիկ ռիսկերը։ Կաթվածի վրա ազդող գործոններ են նաև նորմալ զարկերակային ճնշման պահպանումը, խոլեստերինի և շաքարի մակարդակի վերահսկումը։

Հետազոտության տվյալներով՝ այս կաննոներին հետևելն օգնել է երկարացնել, առանց կաթվածի, կյանքի միջին տևողությունը մոտ 6 տարով։

 

Հրապարակող՝

Ամենաթարմ