Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակի արտադրությունը

Ամենադիտվածներ

Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակի արտադրությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) իրականացրել է ստուգումներ «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում, որը գտնվում է Երևան քաղաքում։ Ստուգումների ընթացքում նմուշառում է կատարվել արտադրամասում առկա կաթնամթերքի տարբեր տեսակներից, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ մի շարք արտադրատեսակներ չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Մասնավորապես, «Կաթի սեր Ռեժան 60%», «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» և «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակներում հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ և խմորասնկեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի գործունեության որոշակի գործառույթները կասեցվել են։ Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ