fbpx
Մարզեր

Արզնի համայնքում հիմնանորոգվում է մշակույթի տունը

Կոտայքի մարզի Արզնի համայնքի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԱՐԶՆԻՀ-ԳՀԱՇՁԲ-2019/1 ՄՏ» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում 2019 թվականի ապրիլի 30-ին «ՋԱՏԵԳ» ՍՊԸ -ի հետ կնքված պայմանագրի հիման վրա աշխատանքները մեկնարկել են:

Արզնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ արդյունքում Արզնի համայնքում կգործի անհրաժեշտ գույքով, գրադարանով, բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման, կրթական գործունեության այլ տեսակների կազմակերպման համար նախատեսված լսարաններով հագեցած մշակույթի տուն՝ միտված մշակութային կյանքի աշխուժացմանը համայնքում:

Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ