El Pais թերթի հաղորդմամբ՝ Էկվադորի կառավարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաթղթերը, բջջային հեռախոսները, համակարգիչները, հիշողության քարտերը և ինֆորմացիայի այլ կրիչներ կփոխանցի ԱՄՆ-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշման վերաբերյալ Էկվադորի գլխավոր դատախազությունը հայտնել է Ասանժի փաստաբան Կարլոս Պովեդեին։
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժին ձերբակալել էին ապրիլին Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա գտնվում էր վերջին 7 տարիներին: