Հասարակություն

Նորատուսում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 21 փողոցներում և նրբանցքներում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց, կասֆալտապատվի երկու փողոց։

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժինը հայտնում է, որ լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 876 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 269 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 606 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Նախատեսված է տեղադրել 120 լուսատու՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատելու է ԼԵԴ համակարգով։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Նույն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Տերյան և Թումանյան փողոցներում՝ 800 գծամետր ընդհանուր երկարությամբ և 5 380 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն 707 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 27 միլիոն 318 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 33 միլիոն 389 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատ կդառնա Թումանյան փողոցից դեպի թիվ 2 միջնակարգ դպրոց տանող ճանապարհը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ