Հավաքական իմունիտետի ձևավորման և հիվանդացության կանխարգելման համար Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է աշխատակիցների պատվաստման գործընթացը:
Այս մասին տեղեկանում ենք ընկերության Facebook-ի պաշտոնական էջից։
«Երկաթուղայինների առողջությունը ընկերության համար առաջնային խնդիր է: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկաթուղում շարունակում են գործել կանխարգելիչ միջոցներ, ինչը, սակայն, բավարար չէ մեր աշխատակիցներին COVID-19-ով վարակվելուց առավելագույնս պաշտպանելու համար», – ասվում է գրառման սկզբում:
Նշվում, որ առաջին հերթին պատվաստումները կստանան ուղևորների հետ անմիջականորեն աշխատող մասնագետներ՝ ուղեկցորդներ, գնացքների պետեր, լոկոմոտիվային բրիգադներ, գանձապահներ:
Ըստ աղբյուրի՝ Առողջապահության նախարարությունն արդեն տրամադրել է առաջին 60 դեղաչափ Sputnik V պատվաստանյութ։ Ապագայում այդպիսի համագործակցությունը կշարունակվի։

