fbpx
Աշխարհ

Աշխարհը շատ մեծ գին է վճարում այն բանի համար, ինչ արել են չինացիները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․

«Աշխարհը շատ մեծ գին է վճրում այն բանի համար, ինչ արել են չինացիները»։

Թրամփը հավելել է, որ չինացի պաշտոնատար անձինք կորոնավիրուսի բռնկման մասին ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացրել այն բանից հետո, երբ վարակը սկսվել է։

«Շատ ավելի լավ կլիներ, եթե մենք այդ մասին մի քանի ամիս առաջ իմանայինք»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ ամերիկյան պաշտոնյաները ավելի արագ կարող էին գործել, եթե Չինաստանի կառավարությունը ամբողջությամբ տար տեղեկատվությունը բռնկման մասին, որը սկսվել էր Ուհան քաղաքում։

Թրամփը կայացած մամուլի ասուլիսում նշել է․ «Այն կարելի էր կանգնեցնել այնտեղ, որտեղից եկել է, Չինաստանում»։

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Թրամփը բարձր էր գնահատել Չինաստանի արձագանքը կորոնավիրուսին՝ հայտարարելով, որ երկիրը «մեծ ջանքեր է գործադրել» վիրուսի զսպման համար, և նշելով, որ «Միացյալ Նահանգները բարձր է գնահատում նրանց ջանքերն ու թափանցիկությունը»։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ CNBC կայք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ