Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտնել է National Enquirer տաբլոիդի հրատարակիչների կողմից շանտաժի փորձի մասին։ Նրանք սպառնում են հրապարակել Բեզոսի մերկ լուսանկարները։
Բեզոսը նշել է, որ American Media Inc (AMI) ընկերությունը՝ Դևիդ Փեքերի գլխավորությամբ, սպառնում է հրապարակել լուսանկարները, որոնք ինքն անձամբ է ուղարկել նախկին հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսին։
Հրապարակումից հրաժարվելու դիմաց ընկերության ներկայացուցիչները պահանջում են հրապարակային հայտարարություն՝ դոսյեի հետ կապված միջադեպում քաղաքական ենթատեքստի բացակայության վերաբերյալ։
Amazon-ի սեփականատերը պարզաբանել է, որ Սանչեսի հետ հանդիպումից առաջին լուսանկարների հայտնվելուց հետո ինքը մասնավոր խուզարկուներ է վարձել՝ հետաքննելու իր անձնական կյանքի մասին տեղեկատվության արտահոսքը և պարզելու՝ արդյո՞ք սկանդալը կապված է քաղաքականության հետ։
Նշվում է, որ Բեզոսին է պատկանում The Washington Post-ը, որը մշտապես քննադատում է Դոնալդ Թրամփին, իսկ Փեքերը ներկայիս նախագահի վաղեմի դաշնակիցն է։
