Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Իրանը, դուրս գալով միջուկային համաձայնագրից, հետաքրքիր ռազմաքաղաքական իրավիճակի առաջ է կանգնեցնում Եվրոպային, իսկ դա նշանակում է ԱՄՆ ռազմաքաղաքական ազդեցությունը Եվրոպայի վրա էլ ավելի է ուժեղանում։
Սա այս պահի դրությամբ չերևացող, բայց իրականում շատ մեծ աշխարհաքաղաքկան նշանակության հանգամանք է։
Աշխարհում դանդաղ ձևով գծվում են քաղաքակրթական ստանդարտերից բխող ռազմաքաղաքական բաժանման գծեր, որը մեզ նման հասարակությունների համար դեռևս շոշափելի չէ, բայց ինչպես երկու օր առաջ էի գրել, մենք մի օր պետք է հասկանանք, թե ո՞ր ստանդարտի մեջ ենք տեղավորելու մեր ինքնիշխանությունը»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2729077030520018