Գագիկ Քամալյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանությունների դեմ տարվող քաղաքականությանը և գրել՝
«Նիկոլը կարող է ու գործում է մարտավարական սխալներ, բայց նա երբե՜ք պետության ու իր սկզբունքների դեմ որևէ կուլիսային գործարքի չի՜ գնա:
Վաղ թե ուշ հայաստանյան հանցավոր կապիտալի կծիկը քանդվելու է, ավելին ասեմ, այն արդեն քանդվելու պրոցեսի մեջ է:
Ասում են, թե բա հներին գործոն մի դարձրեք: Սրա մեջ կա և՜ ճշմարտություն, և՜ մոլորություն: Ճշմարտությունը այն է, որ երկրում կան գաղափարական այլ ուժեր, որոնք Փաշինյանի իշխանությանը քննադատում են դասական քաղաքականության շրջանակներում, և այդ համատեքստում բնական կլիներ, որ իշխանությունը իր հիմնական պատասխաններում հաղորդակից լիներ հենց նմանատիպ ընդիմությանը, բայց այստեղ կա նաև ռեսուրսների խնդիր: Ինչքան էլ առողջ ընդդիմությանը իշխանությունը փորձի գործոն դարձնել, միևնույնն է, այս պահի դրությամբ նախկինների ձեռքում է կենտրոնացված խոշոր բիզնեսի ու մեդիա դաշտի մեծ մասը, իսկ դա չի կարող լուրջ ազդեցություն չունենալ քաղաքական անցուդարձի վրա, հատկապես, երբ հաճախորդների պակաս մենք երբեք չենք ունեցել:
Ահա մինչև այս ռեսուրսների խնդիրը չլուծվի, այսինքն՝ հանցավոր կապիտալի կծիկը չքանդվի, այդ կապիտալի կրողները կշարունակեն թե՜ ներսում պղտորել ջրեր, թե նաև դրսի համար կմնան կեղտոտ մահակի կարգավիճակում:
Իհարկե այս ամենի մեղավորը մեծամասամբ փաշինյանական իշխանության դանդաղկոտությունն է , բայց ինչպես վերևում ասեցի, վստահ եմ, որ այդ կծիկը քանդվելու է»:
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2983098558451196