Թրամփը ամերիկյան հասարակության մեջ ատելություն և պառակտում է սերմանում. Բայդեն

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Զոզեֆ Բայդենը խոսել է երկրում բռնությունների մասին:

Բայդենը դատապարտել է բռնությունները Պորտլենդում (Օրեգոն) անկարգությունների ժամանակ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ամերիկյան հասարակության մեջ ատելություն և պառակտում հրահրելու մեջ:

«Մահվան հանգեցրած բռնությունը, որը մենք տեսանք անցած գիշեր Պորտլենդում, անընդունելի է: Անընդունելի է կրակել ամերիկյան մեծ քաղաքի փողոցներում: Ես անվերապահորեն դատապարտում եմ այդպիսի բռնությունը: Եվ ես կոչ եմ անում Դոնալդ Թրամփին նույնն անել»,- ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ երկիրը պիտի դատապարտի ատելությունը և դժգոհության հրահրումը

«Ի՞նչ, նախագահ Թրամփի կարծիքով, տեղի կունենա, եթե նա շարունակի բորբոքել ատելության և պառակտման կրակը մեր հասարակության մեջ եւ օգտագործել վախի քաղաքականությունը` իր համակիրներին հրահրելու համար: Նա անմտորեն խրախուսում է բռնությունը»,- հավելել է քաղաքական գործիչը:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

Ամենաթարմ