Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները Լիտվայում մեդալներ են նվաճել
Լիտվայի Պանևեժիս քաղաքում տեղի ունեցած Վիտալիուս Կարպաչուսկասի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ: Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը դարձել են մրցաշարի հաղթող: Բարեղամ Հարությունյանը նվաճել է արծաթե, իսկ Հենրիկ Սարգսյանը՝ բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկները Լիտվայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:
Հայկ Բաբայանը խոսել է «ՀայՖիլմ»-ի լոգոյի մասին
«Հայֆիլմ»-ի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հրավիրելով կինոսերների և պաշտոնյաների ուշադրությունը: «Գուցե սա ամենակարևոր խնդիրներից չէ, բայց կարևոր է այնքանով, որ անհրաժեշտ եմ համարում արդեն հայտարարել։ Այն, ինչ կասեմ, իսկական հին կինոշնիկների սրտից եմ խոսելու։ Հայտարարությունս թող կարդան բոլոր կինոսերները, պաշտոնյաները և հատկապես լրագրողները: «Հայֆիլմ»-ի այն լոգոն, որով մինչ…
Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը
Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով: Նա հայտնի դերեր ունի նաև թատրոնում: Դերասանի մահվան մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Լևոն Մուրադյանի գործընկեր, դերասան Արթուր Բարսեղյանը: «Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերը քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,- գրել…
Ո՞վ է դարձել վոլեյբոլի Հայաստանի կանանց չեմպիոն
ԽՄՕՄՄ կանանց վոլեյբոլի թիմը դարձել է կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն։ Հանդիպումները անցել են բավականին հետաքրքիր պայքարում։ Առաջնության եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ և Նժդեհ թիմերը։ Լարված և հետաքրքիր խաղում ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի մարզուհիները՝ հաղթելով մրցակցին 3:0 հաշվով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Արցախի կանանց թիմը։
Աճուրդ է հանվել Ֆրենկ Սինատրայի Rolls-Royce-ը
Երգիչ Ֆրենկ Սինատրային պատկանած Rolls-Royce ավտոմեքենան աճուրդի է հանվել NEC Classic Motor Show ցուցահանդեսի շրջանակում, որը բացվել է նոյեմբերի 9-ին, Բիրմինգհեմում: Նոյեմբերի 9-11-ը Մեծ Բրիտանիայում տեղի է ունենում դասական ավտոմեքենաների NEC Classic Motor Show ցուցահանդեսը: Դրա շրջանակում շուրջ 3 հազար ռետրո ավտոմեքենա է ցուցադրվել: Իսկ աճուրդի շրջանակում կվճառավեն ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրային, բրիտանացի ռեժիսոր Սթիվ…
Էնիո Մորիկոնեն 90 տարեկան է
Իտալացի կոմպոզիտոր և մոտ 500 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Էնիո Մորիկոնեն այսօր նշում է իր 90-ամյակը։ Իր կյանքի մեծ մասը Մորիկոնեն նվիրել է երաժշտությանը: Չնայած բավականին մեծ տարիքին՝ կոմպոզիտորը, որ նաև որպես նվագավար ղեկավարում է իր ստեղծագործությունների կատարումը, շարունակում է համերգներ տալ աշխարհի տարբեր ծայրերում։ Երբեմն նա ստիպված է լինում հրաժարվել ելույթներից մեջքի ցավերի պատճառով, սակայն…
«Արսենալը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆում է
«Արսենալը» չկարողացավ հաղթել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում, բայց փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց: Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Սպորտինի» դեմ խաղում գոլեր չեղան: Հանդիպման առաջին կեսում ցավալի դեպք գրանցվեց լոնդոնցիների համար: Լուրջ վնասվածք ստացավ հարձակվող Դենի Ուելբեքը: Նրան տեւական ժամանակ օգնություն ցույց տալուց հետո պատգարակով դուրս հանեցին խաղադաշտից: ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային…
Ջոկովիչը խոսել է հայ մարզիկ Խաչանովի հաղթանակի մասին
Օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ մարզիկ Կարեն Խաչանովին հաջողվեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակչում հաղթել Նովակ Ջոկովիչին և դառնալ այդ մրցաշարի հաղթող: Ջոկովիչը պարտությունից հետո ATP-ի հետ խոսել է Խաչանովի հաղթանակի մասին. «Կարևոր է ասել, որ Խաչանովը հիանալի է խաղացել ամբողջ շաբաթվա ընթացքում: Նա ամբողջովին արժանի էր այս հաղթանակին: Գովեստի խոսքեր ու ծափահարություններ նրա հասցեին: Խաչանովը երիտասարդ մարզիկ է, ով…
Հայ մարզիկը հաղթել է Փարիզի «Մասթերս»-ում
Այս տարվա նոյեմբերի 4-ին ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ Կարեն Աբգարի Խաչանովը դարձել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Պայքարը տևել է 1 ժամ 38 րոպե, որի ընթացքում Խաչանովին հաջողվել է առաջին սեթում հաղթել 7:5, իսկ երկրորդում՝ 6:4 հաշվով: Խաչանովը խաղի ընթացքում դարձել է 9 էյսի հեղինակ, ինչպես նաև թույլ է տվել…
Ռեմարկի գործերի հայերեն թարգմանությունների շնորհանդես Դիլիջանի միջազգային դպրոցում
Դիլիջանի միջազգային դպրոցում (United World College Dilijan) կայացել է 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի երեք վեպերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Մասնավորապես, ներկայացվել են «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գործերը, որոնք հայերեն են թարգմանվել բնագրից՝ գերմաներենից: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը: Գրքերի շնորհանդես-քննարկմանը մասնակցել…










