Մաշա Սաշա

Մաշա Սաշան լրագրող է, ով տեղական մարզական և երիտասարդական իրադարձությունների լուսաբանումից անցել է համաշխարհային ժամանակակից արվեստի, գլոբալ երիտասարդական միտումների և միջազգային խոշորագույն սպորտային իրադարձությունների ներկայացմանը:

  • Հայկական խաչքարագործությունը Գերմիանիայում

    Հայկական խաչքարագործությունը Գերմիանիայում

    Panorama.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի  Դաշնության  Լայպցիգ և Վեյմար քաղաքներում անցկացված «Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր» ծրագրերի համակարգողների և «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրերը կրող  համաժողովներին մասնակցել է նաև Հայաստանի «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը: «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրով  խորհրդաժողովն  անցկացվել է հին շինությունների  և  հուշարձանների պահպանությանը, վերականգմանը և վերանորոգմանը…

  • Փյունիկը կմասնակցի Ռուսաստանի ՖԱԼ-ի Գավաթի խաղարկությանը

    Փյունիկը կմասնակցի Ռուսաստանի ՖԱԼ-ի Գավաթի խաղարկությանը

    Այսօր՝ նոյեմբերի 26-ին, կայացել է ՖԱԼ-ի (Ռուսաստանի առաջին դիվիզիոն) Գավաթի վիճակահանությունը: Մրցաշարը կկայանա փետրվարի 8-ից 21-ը Կիպրոսի Պաֆոս քաղաքում: Այս մասին հայտնում է armsport.am-ը: Ամեն տարի մրցաշարին մասնակցում են այլ երկրների ակումբներ: Այս տարի մրցաշարին կմասնակցի նաև Երևանի «Փյունիկը»: Այլ երկրների թիմերից կմասնակցեն էստոնական «Լևադիան», լատվիական «Ռիգան» և ՌՊԼ-ն ներկայացնող «Ուրալը»: «Փյունիկն» ընդգրկված է A…

  • Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից

    Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից, այդ մասին հայտնում է 168.am-ը. «Ընդհանուր խաղերի արդյունքներից, բնականաբար, գոհ չենք: Բայց գոհ ենք Մակեդոնիայի և Ջիբրալթարի հետ խաղերի արդյունքներից: Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ ներսի և դրսի երկու խաղերում գնդակի վերահսկողությունը 30/70 հարաբերակցությամբ էր՝ հօգուտ մեզ: Ջիբրալթարի խաղի գոլերը մենք բաց…

  • «Չելսիի» կիսապաշտպանը հայտնվել է  «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում

    «Չելսիի» կիսապաշտպանը հայտնվել է  «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում

    «Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտնվել է  «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում: «Ռոսսոներիի» մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցում է լոնդոնցիների տնօրենի հետ 31-ամյա իսպանացու վարձակալության հարցով: Ֆաբրեգասը «Չելսիում» խաղային պրակտիկայի պակասուրդ ունի, մրցաշարի ավարտից հետո նա կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:

  • Մահացել է ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչչին

    Մահացել է ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչչին

    Կյանքի 78-րդ տարում կյանքից հեռացել է հանրահայտ իտալացի  ռեժիսոր Բեռնարդո Բերտիլուչչին: Այս մասին թվիթթերյան իր էջում հայտնել է  RTL 102.5 ռադիոկայանը: Մահվան պատճառների մասին  չի հաղորդվում: Համաշխարհային կինոմատոգրաֆիայի աստղը հայտնի է «Երազողներ», «Ես և դու», «Փոքրիկ Բուդդա», «Վերջին կայսրը» և այլ ֆիլմերով:

  • Բռնցքամարտիկը հանուն որդու վաճառում է չեմպիոնի գոտին

    Բռնցքամարտիկը հանուն որդու վաճառում է չեմպիոնի գոտին

    Շոտլանդացի բռնցքամարտիկ Ռոնի Քլարքը վաճառում է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) չեմպիոնի գոտին`որդուն նվեր գնելու համար: Այս մասին հաղորդում է World Boxing News-ը: «Վաճառում եմ IBF-ի պաշտոնական գոտին, որը նվաճել եմ փետրվարին: Ես չգիտեմ`իմ հաջորդ մարտը երբ տեղի կունենա: Իմ հակառակորդները հրաժարվում են մենամարտից`վնասվածքների և այլ պատճառներով: Այդ պատճառով ես անգամ որդուս Սուրբ ծննդյան համար նվեր…

  • Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային

    Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային

    Դերասան Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության նոր էկրանավորման մեջ, հաղորդում է The Guardian-ը: Ռեժիսորը Մայքլ Ռեդֆորդն է: ««Լիր»-ն այն է, ինչին ձգտում են բոլոր դերասանները և ռեժիսորները: Ես կարծում եմ, որ Ալ Պաչինոն արժանի է այդ դերին, քանի որ նա լավ դերասան է»,-ասել է Ռեդֆորդը՝ հավելելով, որ Ալ Պաչինոն տարիներ…

  • Այսօր տեղեկատվության համաշխարհային օրն է

    Այսօր տեղեկատվության համաշխարհային օրն է

    1992 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունեցող Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվել է Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը: 1994 թվականից սկսած, ամեն տարի այս օրը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես տեղեկատվության համաշխարհային օր (World Information Day)։

  • «Արսենալ»-ը հաղթեց «Բորնմութ»-ին

    «Արսենալ»-ը հաղթեց «Բորնմութ»-ին

    Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ի «Բորնմութ»-ի միջև խաղը, որն ավարտվեց «Բորնմութ» հյուրընկալած հակառակորդի հաղթանակով։ «Բորնմութ»-ի ֆուտբոլիստներից Ջեֆերսոն Լերման ինքնագոլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ի արագ հակագրոհներից մեկի ժամանակ: Խաղի 45-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ջոշուա Քինգը։ Երկրորդ խաղակեցին գոլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը…

  • «Արսենալը» պետք է անցնի բավականին բարդ թեստ

    «Արսենալը» պետք է անցնի բավականին բարդ թեստ

    Այս խաղում «Արսենալը» պետք է անցնի բավականին բարդ թեստ «Բորնմութի» կողմից: Արդյո՞ք Ունայի Էմերիի թիմը կարող է հաղթահարել այս փորձությունը ևս: Տեղեկացնում է 168.am-ը.          «Բորնմութ» «Բորնմութը» հիմա թողնում է շատ կազմակերպված, արագ և հարձակվողական թիմի տպավորություն, որը կարող է խնդիրներ առաջացնել Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների համար: Սակայն, թոփ-6-ի հետ խաղերում «Բորնմութը»…

  • «Գանձասար-Կապան» և «Լոռի» հանդիպում

    «Գանձասար-Կապան» և «Լոռի» հանդիպում

    Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց «Լոռիին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց,տեղեկացրեց armsport.am-ը. Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում. 67-րդ րոպեին հաշիվը բացեց Լուբամբո Մուսոնդան, իսկ արդեն ավելացված ժամանակում «Գանձասար-Կապանի» առավելությունը կրկնապատկեց Միհրան Մանասյանը՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը: Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 16 միավոր և շարունակում է զբաղեցնել…

  • Հայտնի են «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    Հայտնի են «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    Սեպտեմբերի 28-ին՝ «Հայրենիք» կինոթատրոնում մեկնարկած «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն ավարտվել է նոյեմբերի 23-ին, Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցած մրցանակաշխությամբ։ Հայտնում է aysor.am-ը: Կինոփառատոնն այս տարի ստացել էր 742 հայտ աշխարհի 39 երկրից, (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա և այլն) մրցութային փուլ էր անցելն 174 ֆիլմ։ Կինոփառատոնի…

  • Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով

    Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով

    Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Փոխանցում է 168.am-ը: Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը(երգեհոն): Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպվածգիշեր»,  Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները…

  • Էդվարդ Հոփերի կտավը ռեկորդ է սահմանել Christie’s–ի աճուրդում

    Էդվարդ Հոփերի կտավը ռեկորդ է սահմանել Christie’s–ի աճուրդում

    Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանել ամերիկացի գործարար Բարնի Էբսվորթին պատկանած արվեստի գործերի հավաքածուն, այդ թվում՝ հայտնի նկարիչ Էդվարդ Հոփերի կտավներից մեկը: Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, Chop Suep կոչվող կտավը, որը պատկերում է չինական ռեստորանում նստած ու զրուցող երկու կնոջ, վաճառվել է 92 մլն դոլարով՝ անձնական ռեկորդ սահմանելով Հոփերի գործերի համար: Հայտնի է, որ…