Այս տարվա նոյեմբերի 4-ին ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ Կարեն Աբգարի Խաչանովը դարձել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Պայքարը տևել է 1 ժամ 38 րոպե, որի ընթացքում Խաչանովին հաջողվել է առաջին սեթում հաղթել 7:5, իսկ երկրորդում՝ 6:4 հաշվով:
Խաչանովը խաղի ընթացքում դարձել է 9 էյսի հեղինակ, ինչպես նաև թույլ է տվել 2 կրկնակի սխալ:
