Մաքսային միության նիստ Դիլիջանում: Ստորագրվել են տասնյակ որոշումներ
Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը,…
«Արմաթ» համահայկական կրթական ցանցի սաները մրցել են եռաչափ մոդելավորման մրցույթում
Դեկտեմբերի 6-ին՝ Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ ՀՀ մարզերից և Արցախից: «Արմաթ» ինժեներական կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այս գիտելիքների փոխանցումը, մրցույթի…
EPIC ինկուբատորի ստարտափները` RendChain, Creatr և Edwise
Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) մեկնարկեց EPIC ստարտափ ինկուբատորի աքսելերացիոն երրորդ ծրագիրը: Հայտնում է itel.am-ը։ Ծրագրի շրջանակում 9 թիմերը մասնակցում են 12 շաբաթյա դասընթացների, որոնց ընթացքում զարգացնում են իրենց ստարտափ գաղափարները, կառուցում և հաստատում բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից: Ծրագիրը ներառում է նաև մասնակցություն սեմինարների, ինչպես նաև…
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն
2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Հայտնում է aysor.am-ը։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ…
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: B24-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան…
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:…
Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություններ տրամադրեց
Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի նիստում որոշ ընկերությունների արտոնություններ տրամադրեց: Հայտնում է news.am-ը: Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ-ին:Այս ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ իրականացնելով 42,68 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին…
ՀՀ-ում գաղտնագրող ծրագրերով գրոհի ենթարկված օգտատերերի թիվը 0,92% է
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներքին վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում օգտատերերն ավելի հաճախ են բախվում այն վնասաբեր ծրագրային ապահովմանը (ԾԱ), որը նախատեսված է բանկային հաշիվներից օնլայն-հասանելիության միջոցով փող գողանալու համար։ 2018թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ թվային սարքերում նման վնասաբեր ծրագրերի գործարկման փորձերի քանակը նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 41,5%-ով։ «Կասպերսկի»-ում նշել են, որ 2018թ. ընթացքում աճում է մոբայլ…
Ucom-ում Ամանորին ընդառաջ հնարավոր է հատուկ գնով սմարթֆոններ գնել և ստանալ 20 ԳԲ ինտերնետ
Ամանորին ընդառաջ՝ մինչեւ հունվարի 31-ը, Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններից հատուկ գնով սմարթֆոններ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կստանան 20 ԳԲ շարժական ինտերնետ 6 ամսվա համար։Հայտնում է itel.am-ը։ Մասնավորապես՝ Android One օպերացիոն համակարգով աշխատող Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 87,900 դրամով, նախկին՝ 104,900-ի փոխարեն, իսկ 2018թ. արտադրության Samsung Galaxy J4 սմարթֆոնը՝ 67,900…
Հայտնի են Beeline-ի և ՄԻԿ-ի պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը
Հայտնի են Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարի (product bootcamp) լավագույն երկու թիմերը, որոնք ժյուրիի ընտրության արդյունքում ստացան ընդհանուր 2,5 մլն դրամ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։Փոխանցում է itel.am-ը։ 1,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ առաջին մրցանակին արժանացավ Festival թիմը, որը կմշակի կինոփառատոնների համար…
Հայկական PayX համակարգը կօգնի մոբայլ վճարումներ կատարել
Երևանում պաշտոնապես ներկայացվել է PayX հայկական ֆինտեխ ստարտափը, որի նորարարական լուծումները հնարավորություն կընձեռեն մոբայլ հեռախոսներով կատարել արագ ու անվտանգ անկանխիկ վճարումներ՝ մեկ հպումով։ Հայտնում է itel.am-ը։ Դեկտեմբերի 4-ի երեկոյան կայացած շնորհանդեսին մասնակցել են VISA International-ի, ՀՀ Կենտրոնական բանկի, ArCa վճարային համակարգի, ինչպես նաև հայաստանյան տարբեր բանկերի եւ խոշոր ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները։ PayX ընկերությունը ստեղծում է…
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար: Այս մասին տեղեկացնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները…
ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է նախագիծը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է ուղղաթիռներ ներկրող «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը: Հայտնում է panarmenian.net֊ը. Ընկերությունն իրականացրել է 1.55 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի շրջանականում նախատեսվում է դրանց թիվն ավելացնել ևս 3-ով՝ 600,000 դրամ միջին աշխատավարձով:
Շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ. Արմեն Սարգսյան
Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության և panorama.am֊ի փոխանցմամբ՝ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից: Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում,…














