Azat TV

  • Սլովենիան և Գերմանիան համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Սլովենիան իր տանկերից կտրամադրի Ուկրաինային, իսկ Գերմանիան դրա դիմաց իր տանկերի ու զրահափոխադրիչների պաշարներից կդրամադրի Սլովենիային։ Այս մասին գրում է dpa-ն։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների պաշտպանության նախարարների հեռավար հանդիպման արդյունքում, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև, թե ինչպես կարող են օգնել Ուկրաինային։…

    Սլովենիան տանկեր կտրամադրի Ուկրաինային
  • Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422814 դեպք, որոնցից 410535-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1974 պացիենտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեկ կատարվել է 3123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 9 նոր դեպք, ապաքինվել են ևս 18-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Ըստ…

    Հայաստանում կրկին մեկ օրում գրանցվել է քովիդի 10-ից քիչ նոր դեպք
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակվում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են նաև հայազգի շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը։ 2 հայ շախմատիստներն էլ հրաշալի են հանդես գալիս և արդեն դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Արոնյանը 1/4-րդում պայքարից դուրս է թողել Ռեյ Ռոբսոնին, իսկ Սևյանը՝ Ուեսլի Սոյին։ Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Լենիեր Դոմինգեսը կլինի, իսկ Սևյանինը՝ Ֆաբիանո…

    Արոնյանն ու Սևյանը կարող են հանդիպել Ամերիկայի գավաթի եզրափակչում
  • Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի Facebook-ի պաշտոնական էջից։ ՀՀ վարչապետի` ՌԴ պաշտոնական այցի առիթով Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է եռագույնով (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Երևանում և Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվեն ջահերով երթեր «Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները…

    Ապրիլի 24-ին Մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
  • Նիկարագուայի ափերին 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։ Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը Լեոն քաղաքից 88 կիլոմետր է հեռու եղել, իսկ ցնցման օջախը գտնվել է 18 կիլոմետր խորությամբ։ Ավերածությունների, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։

    Ուժեղ երկրաշարժ Նիկարագուայի ափերին
  • Իսպանիայի Բալեարյան կղզիներում մեկնարկել է «Մենորկա Օփեն 2022» մրցաշարը, որին մասնակցում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մրցաշարի պաշտոնական կայքից։ Սարգսյանն էլ, Մարտիրոսյանն էլ մեկնարկել են հաղթանակով։ Մրցաշարին մասնակցում են 137 շախմատիստներից, որոնցից հաղթանակով են մեկնարկել 67-ը։

    Մենորկա Օփեն․ հայ գրոսմայստերները մեկնարկել են հաղթանակով
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին պատրաստակամ է մեկնել Ուկրաինա, բայց այդ այցը պետք է նպաստի հակամարտության կարգավորման առաջընթացին։ Այս մասին հայտնել է նախագահի խոսնակը՝ France Info հեռուստաընկերության եթերում։ Ավելի վաղ Մակրոնը կրկին պատրաստակամություն էր հայտնել Կիև մեկնելու, բայց նույն պայմանով։

    Մակրոնը պատրաստակամ է մեկնել Կիև, բայց պայման կա
  • 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը Հայաստանը կմասնակցի ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակ հանդիսացող Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որն այս տարի կազմակերպվում է «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրի ներքո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Շնորհակալագիր Ձախ Հարութին՝ Գյումրիի քաղաքապետից Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի Հայաստանյան համերգների մասին. Քերոբյան «Վերջինս հղում…

    Վենետիկում Հայաստանը կմասնակցի միջազգային բիենալեին
  • Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ռեկորդ է սահմանել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Ման Սիթին»։ Նշվում է, որ ԱՊԼ-ի մարզիչներից Գվարդիոլային ամենաարագն է հաջողվել հասնել 250 հաղթանակի ցուցանիշին։ Նա արդյունքը գրանցել է հենց «Մանչեսթեր Սիթիում»։ Գվարդիոլայից պահանջվել է ընդամենը 344 հանդիպում։ Նշենք, որ Գվարդիոլայից առաջ այս ամենաարագը լինելու պատիվը պատկանում…

    Գվարդիոլան ԱՊԼ-ում ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով Մոուրինյոյին
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում համեմատություն է տարել Մարիուպոլի ինքնապաշտպանության ու Արցախյան 44-օրյա պատերազմում փախչող սպաների միջև։ Պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին Հազարավոր թագավորներ ու նախագահներ են եկել, գնացել, հողն է մնայուն․ Սասուն Միքայելյան «Փախնողների ու չփախնողների մասին Մարիոպոլի պաշտպանները, գտնվելով շրջափակման մեջ, սեղմած ատամներով…

    Վանեցյանի նմանները մի 2 արկի ձայն լսելուց փախնում էին, հետո բոլորին դավաճանության մեջ մեղադրում․ Իոաննիսյան
  • Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ տեղի է ունեցել հեռուստաբանավեճ Ֆրանսիայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ու նախագահի մյուս թեկնածու Մարի Լը Պենի միջև։ Վերջինս նշել է, որ կողմ է հանրային վայրերում հիջաբի կրման արգելքին։ Լը Պենի խոսքով՝ ինքը իսլամի դեմ չէ պայքարում, այլ իսլամական գաղափարախոսության, որը պարտադրում է շարիաթ կոչվող կրոնական օրենքները։ Լը…

    Լը Պենը կողմ է հիջաբի արգելքին․ Մակրոնը պնդում է, որ դա քաղաքացիական պատերազմի կհանգեցնի
  • Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 11։15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ողջ Մոսկվայով Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող պաստառներ են տեղադրվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) Նախագահն ընդունել է ԱՍՀ նախարար Մկրտչյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության…

    Հրդեհ Հանրապետության փողոցում
  • Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Կրթությունը պետք է բավարարի տնտեսության զարգացման կարիքները․ Անդրեասյան Սպասում ենք հստակ և կողմնորոշված արձագանք․ բաց նամակ վարչապետին «Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով…

    Դպրոցներում բացառել ցանկացած դրամահավաք․ Նախարարություն
  • Իտալական ակումբները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ռոմայի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ։ Այս անգամ էլ լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հայտնվել է «Լացիոյի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Tuttomercato-ն։ Նշվում է, որ Մխիթարյանով հետաքրքրված է անձամ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լացիոն» ձեռք էր բերել հռոմեական ակումբի…

    Մխիթարյանը Լացիոյի նախագահի դիտակետում է
  • Միավորված ազգերի միության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը ՄԱԿ-ում Ուկրաինայի և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներին նամակներ է փոխանցել, որոնք ուղղված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնել է Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ Վերջինս նշել է, որ նամակում Գուտերեշը խնդրել է 2 երկրների ղեկավարներին ընդունել իրեն Մոկսվայում և Կիևում։ Հիշեցնենք,…

    Գուտերեշը Զելենսկիին ու Պուտինին խնդրել է ընդունել իրեն