Azat TV
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ամենագնած ռեանոմոբիլ է հատկացրել Ալավերդու բժշկական կենտրոնին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունից։ ՀՀ-ում պատվաստվածների մեծ մասը տղամարդիկ են․ վիճակագրություն (ՆԿԱՐ) Ինչու՞ են որոշ մթերքներ ուժեղացնում քաղցի զգացումը «Հաշվի առնելով, որ Ալավերդու բժշկական կենտրոնը սպասարկում է 34 բնակավայր, իսկ շտապօգնության սպասարկման տարածքը հայտնի է բարդ ռելիեֆով, հաճախ նաև…
Մադրիդի «Ռեալի» աստղերից Լուկա Մոդրիչը գրավիչ առաջարկ է ստացել քաթարական ակումբներից մեկից, սակայն մերժել է այն։ Այս մասին գրում է AS պարբերականը։ Նշվում է, որ Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբում, ինչին, կարծես, դեմ չեն նաև «Ռեալում»։ Ըստ աղբյուրի՝ խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն ու նախատեսվում է նրա հադիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մինչ այսօրվա այցը, վարչապետը զրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ «Մոսկվա այցից առաջ Միշել-Փաշինյան հեռախոսազրույցն ու…
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր՝ ապրիլի 19-ին, կայցելի Ուկրաինայի Լվով քաղաք։ Այս մասին Twitter-ում գրել է վարչապետի գրասենյակի ղեկավար Դվորչիկը։ Վերջինի խոսքով՝ Լեհաստանի կառավարությունը նախաձեռնել է ներքին փախստականների համար կոնտեյներային քաղաքների ստեղծում, որոնցից առաջինը բացվելու է հենց Լվովում՝ Մորավեցկիի այցի շրջանակներում։ Դվորչիկը գրել է, որ այդ քաղաքներն ապաստան են հանդիսանալու Ուկրաինայից փախչող երեխաների և կանանց…
Երևանի քաղաքապետարանում կայացավ ավագանու հերթական նիստը։ Դրա ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նոր ավագանիների անունները։ Նրա խոսքով՝ «Իմ քայլից» լիազորությունները դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են դաշինքի ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին: Սարգսյանը շնորհավորեց ավագանու նոր անդամներին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է Armenpress-ի թղթակիցը։ Նշվում է, որ օդանավակայանում Փաշինյանին դիմավորել են ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։ Հիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Կյանքից հեռացել է լրագրող, գրող ու հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։ «Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ…», – գրել է Խաչատրյանը։
Ֆրանսիան չունի ռուսական գազի կարիքը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է France 5 հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան այժմ աշխատում է այլ երկրներից գազ գնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այսօր ծրագրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ու եվրոպացի մյուս առաջնորդների հետ միասին քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հերթական՝ 6-րդ փաթեթը։
Պորտուգալական ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ մահացել է իր ու Ջորջինա Ռոդրիգեսի նորածին տղան։ Նա այս մասին հրապարակում է կատարել սոցցանցերում։ Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ռոնալդուն ու Ջորջինան զույգի են սպասում՝ տղա և աղջիկ։ Ֆուտբոլիստը գրել է, որ միայն իրենց աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ հաղթահարեն այս պահը։…
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տտեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Եվ ուզում եմ, որ մենք չթերագնահատենք այս բարեփոխումը, որ տեղի է ունենում․ Փաշինյան Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Նշվում է, որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…
Ռուսաստանը սկսել է մարտերը Դոնբասի համար, որին պատրաստվում էին երկար ժամանակ։ Այս մասին գիշերվա իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ Ուկրաինայի զինվորականների տվյալների՝ ռուսական ԶՈւ-ն փորձում է ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որպեսզի լիակատար վերահսկողություն սահմանի տարածաշրջանում։
Ընթանում է Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը։ Նիստին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև։
Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422784 դեպք, որոնցից 410485-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1995 պացիենտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեկ կատարվել է 3332 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 14 նոր դեպք, ապաքինվել են ևս 27-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Ըստ…
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ Գագարին ներդրումային ծրագրի վերաբերյալ։ Հարկ վճարելը սահմանադրական պարտականություն է․ ՊԵԿ նախագահի շնորհավորանքը Ռուսաստանին դեֆոլտ է սպառնում «Կառավարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար։ Ծրագիրը բարդ է, հավակնոտ և ռիսկային, բայց Դար հիմնադրամի թիմի, հոլանդական MVRDV-ի և խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ…
Երեկ՝ ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Այսօրվա եղանակի տեսությունը (ՆԿԱՐՆԵՐ) Հայաստանում կան փակ ճանապարհներ Նշվում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի…