Azat TV
Aysor.am-ի փոխանցմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 501 դատապարտյալ։ 1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 44 2. «Արթիկ» ՔԿՀ – 40 3. «Վանաձոր» ՔԿՀ – 14 4. «Վարդաշեն»…
ՀՀԿ ընտրական կենտրոնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադարձ կատարելով Նիկոլ Փաշինյանի երեկվա աշխատանքային այցին դեպի Գեղարքունիքի մարզ: Ձեզ ենք ներկայացնում հայտարարությունը ամբողջությամբ. «Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է: Այսպես ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին…
Infocom-ի փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Infocom-ը գրում է. Գյանջայի դատարանում այսօր անցկացվել է Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Մեղադրանքնր են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կյանքի ու առողջության դեմ հանցագործության, տնտեսական գործունեության դեմ հանցագործության, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման եւ հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով: Հ.Գ. Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել…
Վարչապետի պաշտոնակատարը Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ու վերջինիս ծնողների գործողությունների մասին. «Կարեն Ղազարյանի ծնողների դիմումը ստացել եմ, հանձնարարել եմ, որ այդ հանդիպումը կազմակերպեն: Կինս երկու անգամ այցելել է այդ ընտանիքին, երբեք էլ այդ հարցը մեր ուշադրությունից դուրս չի եղել: Սակայն նրանց ակցիան հարցեր առաջացրեց, թե ում դեմ էր ուղղված այն, եթե Ադրբեջանի իշխանությունների,…
Aysor.am-ը գրում է. Տառեր չիմացողների քաղաքական թիմը այսօր խոսում է մեր նախարարների տառասխալների մասին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտնոկատար Նիկոլ Փաշինյանը։ «Էդ տառեր չիմացողների թիմին որ մի հատ թելադրություն տայինք չորրորդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր», – ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ ՀՀԿ-ին թվում է, թե իրենց ֆեյքերի միջոցով կհաջողվի հանրային կարծիք ձևավորել։…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի խոսնակի հայտարարության վերաբերյալ հարցին պատասխանեց. «Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է: Ես՝ ինքս, ինչ ունեմ ասելու, բարձրաձայնել եմ: Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել: Ես ինչ ասել եմ, շարունակում եմ պնդել և որևէ կասկած չկա,…
ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է. 2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի դրությամբ մենք կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն առանց բացառության: Մենք խոստացել էինք, որ ✅ եթե ժողովուրդը արտահայտի իր կամքը մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի լիարժեք հեռացումը իշխանությունից՝ բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: ✅ Հայաստանում ընտրությունները կեղծելու պրակտիկան արմատախիլ…
Infocom-ը գրում է. Անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերությունների հետ կապված հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլևս չեն լինելու: Համոզված եղեք, որ մեր կառավարությունն ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը: Դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»:
Armdaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայություն կենսաթոշակ ստանալու համար։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե անձամբ է դիմում գրել, այլ դիմումը ներկայացրել է նրա օգնականներից Արմեն Աբելյանը։ ՍԱՊԾ-ում արագ կազմակերպել են եւ արդեն Սերժ Սարգսյանը ստանում է պաշտոնաթող նախագահի թոշակը։ Նշենք, որ անհատական կենսաթոշակ են ստանում նաեւ…
ՊԵԿ-ի պարզաբանումը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ. Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների…
ՀՀ կենտրոնական ընտրական հանձանաժողովը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը.
Tert.am-ը գրում է. Ադրբեջանի մոտ վհատության ռեակցիա է, որով ցույց է տրվում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որևէ ձևով չեն հանդուրժում, որ Արցախը նույնիսկ մարդասիրական կարիքներ հոգալու համար կապեր հաստատի այլ երկրների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա և ԱՄՆ կատարած այցերից հետո Ադրբեջանի…
Himnadir.am-ը գրում է. Համատեղ հաղորդագրություն ՀՀ–ին Արցախի դե յուրե միացումը դառնում է համահայկական օրակարգի գերակա հարց 19-ը նոյեմբերի 2018 թ. Երևան-Ստեփանակերտ 2018 թ. նոյեմբերի 17-ին «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչները Արցախում մասնակցեցին «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին և դրա առիթով կազմակերպված հանրային այլ միջոցառումներին: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ու աջակիցները Արցախ ժամանեցին մեծ ավտոերթով: Նշված միջոցառումների և ավտոերթի հիմնական նպատակն…
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Վարչապետին ուղղված մեր առաջարկից (որը չարչրկվում է պեկականների և նրանց պաշտպանների կողմից, ընդհուպ տրանսֆերտների վրա հարկային բեռի ավելացում ու կիրառում 23% չափով) ֆրագմենտ, թե ինչ է լուծում այն, որը միլիոնավոր դոլարների խնայողություն է բիզնեսների և պետության համար ու եկամուտներ՝ քաղաքացիների, համեցեք. Նորարարությունը լուծում է…