Ինչպիսի՞ն պետք է լինեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները
Երեկ այս հարցի պատասխանը փորձեց տալ Արամ Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահը: «Ես շատ կուզենամ, որ այս ընտրությունները մնան իրենց բուն բովանդակության մեջ, լինեն ԱԺ ընտրություններ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու ընտրություն: Եթե այս ընտրություններն էլ նախորդ՝ քաղաքապետի ընտրությունների նման ընթանան՝ ուժերին հեղափոխականների եւ հակհեղափոխականների բաժանելով, անկախ նրանից, թե փող է բաժանվել, թե ոչ, ադմինիստրատիվ ռեսուրս…
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը
Օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության խորացումը: Ընդլայնված…
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կամավորներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն նոյեմբերի 7-ին ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգևատրվել է շնորհակալագրերով: Շնորհակալություն հայտնելով կամավորներին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կատարած աշխատանքի…
Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերը Փաշինյանին
Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպման սկզբում հնչած բացման խոսքին հաջորդեց հարցուպատասխանը:
Նիկոլ Փաշինյանի բացման խոսքը Աստանայում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:
Բանավեճ՝ ուղիղ եթերում, որի հիմքը պետք է դրվի այս ընտրություններում. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճի անհրաժեշտության մասին։ «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ…
Եթե չունեք ապագայի նախագիծ, ապա ընտրություններն արագացրել եք, որ ի՞նչ անեք
Ստեփան Դանիելյանը ցանկանալով հասկանալ կուսակցությունների գոյության հիմնական իմաստը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է. «Այսօր ապագայի նախագիծ ոչ մի կուսակցություն չունի, այդ թվում՝ գործող կառավարությունը և հաղթելու հավակնություն ունեցող իշխող կուսակցությունը, որն իրենից արագորեն հավաքագրված մարդկանց խայտաբղետ հաքածու է ներկայացնում։ Եթե չունեք ապագայի նախագիծ, ապա ընտրություններն արագացրել եք, որ ի՞նչ անեք։ Դա մոտալուտ…
Արթուր Ղազինյանը իշխանության մասին
Արթուր Ղազինյանը, ով հանդիսանում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` որտեղ խոսել է իշխանության սխալներն ուրախության առիթ դարձնելու անթույլատրելիության մասին: «Ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ ՀՀ ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիրները չի կարելի դարձնել ներքին քաղաքականության մեջ իշխանությանը քննադատելու առարկա: Այնպիսի տպավորություն է, կարծես իրենց «ընդդիմադիր» հռչակած քաղաքական ուժերը…
Ժիրայր Սեֆիլյանի հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն չի ստանա
Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից պատասխան են ստացել, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով։ Այս առնչությամբ «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր…
Արդեն ունենք մոտ 1000 պատգամավորի թեկնածու
News.am-ն հայտնում է՝ իր հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշել է, որ Նոյեմբերի 9-ի դրությամբ մոտ 1000 քաղաքացի դիմել է անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու համար, որոնցից 13-ը մերժվել է՝ «Ընտրական օրենսգրքով» սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով։
Արտակ Զեյնալյանը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ցուցակով: Լրագրողների հետ զրույցում նա հստակ չասաց՝ կլինի խորհրդարանում, թե ոչ, միայն ասաց, որ լինելու է պատգամավորի թեկնածու: «Արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը: Այս մասին Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է այսօր «Ազատ…
«ՀՀ-ն լինելու է տարածաշրջանի կարևորագույն երկիրը»,-Խաչատուր Քոքոբելյան
Այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակությունների հուշագրի ստորագրման միջոցառմանը ելույթ ունեցան կուսակցությունների ղեկավարներ Խաչատուր Քոքոբելյանն ու Արամ Սարգսյանը։ «Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր հիմնական նմապատակին հասած կլինի եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական կյանքում։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պիտի դիվերսիֆիկացվի։ Այո, հեղափոխոթյունն արել է Նիկոլ Փաշինյանը, բայց…
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների քանակը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ ընտրողների քանակը` ըստ ընտրական տարածքների: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 2 միլիոն 574 յազար 916 է: Ըստ ընտրական տարածքների` ընտրողների թվային պատկերը հետևյալն է. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն՝ 200 112, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն՝ 213 628, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ՝ 225 223, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 035, Արարատի մարզ՝ 221…














