Ժենյա Կարամենիչյան

Ժենյա Կարամենիչյանը սոցիալական լրագրող է: Անցնելով տեղական հասարակական խնդիրներից՝ նա այժմ հիմնականում անդրադառնում է համաշխարհային էկոլոգիական մարտահրավերներին, կրթության միջազգային չափանիշներին և համաշխարհային հասարակական զարգացումներին:

  • Գյումրու մանկավարժական ինստիտուտի դատասախոսական կազմը կասկածվում է կաշառքով քննություններ նշանակելու մեջ

    Գյումրու մանկավարժական ինստիտուտի դատասախոսական կազմը կասկածվում է կաշառքով քննություններ նշանակելու մեջ

    ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի…

  • Վթարի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի 25–ամյա որդին

    Վթարի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի 25–ամյա որդին

    Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 013 ՏԼ 25…

  • Սիրիայում հայտնաբերվել է ահաբեկիչների կողմից գողացված ավելի քան 100 արտեֆակտ

    Սիրիայում հայտնաբերվել է ահաբեկիչների կողմից գողացված ավելի քան 100 արտեֆակտ

    Դերաայի հնությունների վարչությունը Դերաա նահանգի արևելքում գտնվող էլ-Ջիզա բնակավայրում ավելի քան 100 հնագիտական արտեֆակտներ է հայտնաբերել, հայտնում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալով՝ էլ-Ջիզա բնակավայրի տներից մեկում՝ նահանգի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա, վարչությունը հայտնաբերել է 103 արտեֆակտ: Արտեֆակտները գողացվել են մաքսանենգության նպատակով: Գործակալության տվյալով, 75 արտեֆակտները պատրաստված են բազալտից և մարմարից, 28-ը՝…

  • Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

    Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

    Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Իկար» ավիաընկերության  Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը: Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել:  

  • Ավտոմեքենան ընկել է գետը

    Ավտոմեքենան ընկել է գետը

    Նոյեմբերի 27-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ.…

  • Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անվամբ

    Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անվամբ

    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 46 անդամ կողմ քվեարկեց որոշմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: «Մենք ունենք Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սպորտի, սոցիալական հանձնաժողովների…

  • Ադրբեջանում պահվող հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական կողմի, նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

    Ադրբեջանում պահվող հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական կողմի, նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

    Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Փոխանցում է aysor.am-ը: Ադրբեջանական լրատվամիջոցները նամակը մեկնաբանում են երկու կողմերի գերիներին «բոլորին բոլորի» հետ փոխանակելու սկզբունքի կոնտեքստում: Ըստ տարածված նամակի, որն իբրև թե Արսեն Բաղդասարյանը փոխանցել է Ադրբեջանի ռազմագերիների ու պատանդների հարցերով պետական հանձանժողովին, հայ գերին…

  • 2019 թվականին Թալիշում կավարտվեն բոլոր շինարարական աշխատանքները

    2019 թվականին Թալիշում կավարտվեն բոլոր շինարարական աշխատանքները

    2019 թվականին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները: «Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Կ.…

  • Նոր թղթադրամներն արդեն շրջանառության մեջ են

    Նոր թղթադրամներն արդեն շրջանառության մեջ են

    Հայաստանում նշում են ազգային արժույթի 25-ամյակը։ Եվ երկրի Կենտրոնական բանկը, և փորձագետները համակարծիք են, որ այս տարիների ընթացքում դրամն իրեն դրսևորել է որպես կայուն արժույթ։ Այս մասին հայտնում է Jam-news-ը։ Դրամը Հայաստանի ազգային արժույթ դարձավ 1993 թ-ի  նոյեմբերի 22-ին։ Զուգահեռ ընթանում էր ֆինանսական համակարգի և բանկային կառուցվածքի ձևավորումը։ Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին 1991 թ-ին,…

  • 2000 ընկուզենու ծառ է տնկվել ոստիկանների կողմից

    2000 ընկուզենու ծառ է տնկվել ոստիկանների կողմից

    Նոյեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ծառատունկ էր կազմակերպել, որի ընթացքում երկու հեկտարի վրա տնկվել է ընկուզենու 2000 տնկի։ Ծառատունկին մասնակցել են Սևքարի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնում ոստիկանության ծառայողները, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները, մազրպետարանի ու բնապահպանության աշխատակիցները։  

  • Պատահար Արարատյան մաքսատան մոտ

    Պատահար Արարատյան մաքսատան մոտ

    Նոյեմբերի 26-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Արարատյան մաքսատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեի մոտակայքում բախվել են «MAN» (վարորդը՝ Ռ. Հ., 1986 թ.) և «Օpel…

  • Nissan-ը կարող է վերանայել Renault-ի հետ համագործակցությունը

    Nissan-ը կարող է վերանայել Renault-ի հետ համագործակցությունը

    Ճապոնական Nissan ընկերության գլխավոր տնօրեն Հիրոտո Սայկավան հնարավոր է համարել ֆրանսիական Renault ընկերության հետ համագործակցության վերանայումը՝ Կառլոս Գոնայի ձերբակալության ֆոնին, հաղորդում է Kyodo գործակալությունը: Աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սայկավան ասել է, որ Nissan և Renault ընկերությունների միջև հարաբերություններն «անհավասար» են: Հայտնի է, որ Nissan-ի բաժնետոմսերի 43.4 տոկոսը պատկանում է Renault-ին: Իսկ Nissan-ին պատկանում է ֆրանսիական կորպորացիայի բաժնետոմսերի 15 տոկոսը:…

  • Բացահայտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը

    Բացահայտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Ինչպես հայտնում է 168.am-ը՝ 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։15-ին, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է…

  • Վոլոչկովան ցուցադրել է գաղտնի սիրեցյալի նվիրած «հավերժական վարդը»

    Վոլոչկովան ցուցադրել է գաղտնի սիրեցյալի նվիրած «հավերժական վարդը»

    Պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում հրապարակել է գաղտնի սիրեցյալի նվերի լուսանկարը, որի անգամ անունն է գաղտնի պահում: Խոսքը «հավերժական վարդի» մասին է: Նվերի ընտրությունը Վոլոչկովան բացատրել է նրանով, որ անգամ ձմռանը հաճախ է բացում պատուհանները՝ ծաղիկները պահպանելու համար: «Այսօր իմ սիրելի տղամարդն ինձ հավերժական սպիտակ վարդ է նվիրել, որին ցուրտ անհրաժեշտ չէ: Հոգ է…