Այսօր «Ժոան Գամպերի գավաթի» խաղարկության շրջանակներում տեղի ունեցավ «Բարսելոնա» – «Արսենալ» ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց լոնդոնյան ակումբի 30-ամյա հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը: Եկրորդ խաղակեսում՝ 69-րդ րոպեին, «Արսենալի» կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ Նայլզը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը:
Խաղի վերջին րոպեներին կատալոնական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը առաջ մղեց իր թիմին՝ հաշիվը դարձնելով 2-1:
Նշենք, որ Գամպերի գավաթը խաղարկվում է 1966 թվականից սկսած՝ նախամրցաշարային փուլում: Այն այդպես է կոչվում «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերի պատվին:
https://www.youtube.com/watch?v=CAtEElaudkY
https://www.youtube.com/watch?v=lCsEIDdc40s
https://www.youtube.com/watch?v=kQLiUkmrP9g