fbpx
Սպորտ

Մեր համագործակցությունն ավարտվում է այստեղ․ Վայսը լքում է Վրաստանի գլխավոր մարզչի պաշտոնը

Ազգելի Լիգայի շրջանակներում Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանի հավաքականին։ Հանդիպումից հետո վրացիների մարզիչ Վլադիմիր Վայսն անդրադարձել է այդ պարտությանը։

«Մեր համագործակցությունն ավարտվում է այստեղ:

Ես սիրում եմ այս երկիրը և հավատում եմ, որ վրացական ֆուտբոլի առաջընթացը կշարունակվի: Ցավոք, որոշ ֆուտբոլիստներ չեն գիտակցում պատասխանատվության զգացումն իրենց թիմի հանդեպ և այն, թե ինչ համազգեստով են խաղում:

Հնարավոր է, որ իմ հեռանալուց հետո որոշ ֆուտբոլիստներ այլևս չեն կարողանա ընդգրկվել ազգային թիմում», – Վայսի խոսքերը փոխանցում է Goal.ge-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ