Մոնղոլիայում մարտի 13-ին ավազամրրիկ է մոլեգնել, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել։ 81 մարդ համարվում է անհետ կորած։
Այս մասին հայտնում է չինական CGTN հեռուստաալիքը։
Նշվում է, որ տեսանելիությունը քաղաքներում չի գերազանցում 1000 մետրը։ Երկրի իշխանությունները սահմանել են վտանգի դեղին մակարդակ ու խորհուրդ են տվել քաղաքացիներին՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տանից։
Ըստ աղբյուրի՝ ավազամրրիկն արդեն հասել է Պեկին։
Նշվում է նաև, որ փոթորիկը տևելու է մինչև մարտի 16-ը։