Երևանի դպրոցներում սմարթֆոնների օգտագործումը սահմանափակվել է

Հրապարակող՝

Երևանի դպրոցներում սմարթֆոնների օգտագործումը սահմանափակվել է

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է։ Այս որոշումը ներառվել է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում՝ նպատակ ունենալով բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը։ Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը։ Սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։

Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով։ Օրինակ՝ դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար։ Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը, և այժմ այն կիրառվում է նաև Երևանի դպրոցներում։

Ամենաթարմ