fbpx
Սպորտ

Ավելացվել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային տրամադրվող պետական աջակցության չափը

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների տարեվերջյան հաշվետվությունների լսումների առաջին օրը, հաշվետվությամբ հանդես եկավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Այս մասին հայտնում է panorama.am։

Ֆեդերացիայի 2018 թ. մարզական տարվա ընթացքում կատարված աշխատանքները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին ներկայացրին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, տարբեր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր մարզիչները, մասնագիտացված մարզադպրոցների տնօրենները:

Գաբրիել Ղազարյանը ներկաներին տեղեկացրեց, որ հաջորդ՝ նախաօլիմպիական տարում, ավելացել է ֆեդերացիային տրամադրվող պետական աջակցության չափը և հույս հայտնեց, որ այդ գումարները նույնպես կնպաստեն հայ ըմբիշների՝ միջազգային մրցաշարերին հաջող մասնակցելու և 2020 թ. Օլիմպիական խաղերի վարկանիշներ ձեռք բերելու համար:

Ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից արծարծվեցին լուծում պահանջող բազմաթիվ, այդ թվում՝ հավաքականների բժիշկների, որակյալ վերականգնիչների, համայնքային մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վարձատրության, մարզագույքի և այլ խնդիրների մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ