Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Այդ գործով մարդիկ են արդեն ձերբակալվել, սակայն մենք դեռևս հետաքննության սկզբնական փուլում ենք»,-ասել է նա։
Իսմայիլին շեշտել է, որ դիտարկվելու են ինքնաթիռի կործանման բոլոր ասպեկտները։ Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ:
«Մեր գործընկերները մինչև երեկոյան ժամը 11-ը զբաղված են այդ աշխատանքներով»,-նշել է Իսմայիլին: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։