Եվրոպական և ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել դեպի Իսրայել չվերթները:
Մի շարք ավիաընկերություններ՝ British Airways-ը, Virgin Atlantic-ը և Iberia-ն չեղյալ են հայտարարել Թել Ավիվ չվերթները,
«Մեր գործընկերների և հաճախորդների անվտանգությունը միշտ մեր գերխնդիրն է, և մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին»,- հայտարարել է British Airways-ը:
Wizz Air-ը հայտնել է, որ հինգշաբթիից ուրբաթ հետաձգել է Աբու Դաբիից Թել Ավիվ չվերթը:
Էմիրությունների Flydubai փոխադրողը հայտարարել է, որ շարունակում է ամենօրյա չվերթներ իրականացնել Դուբայից Թել Ավիվ:
Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից: