Ավստրալիայի հարավարևելյան հատվածում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնում է Stormnews-ը։
Այստեղ ձյան բարձրությունը որոշ տեղերում հասնում է 60 սմ-ի:
Երկրի Վիկտորիա և Նոր Ուելս նահանգների լեռնային շրջաններում փոթորիկ է:
Այս ընթացքում երկրի փրկարարական ծառայության աշխատակիցները որոնողափրկարարական ծառայություն են իրականացնում, ու օգնում են լեռներում եղանակային կտրուկ փոփոխություններից անակնկալի եկած զբոսաշրջիկներին:
Այդ աշխատանքների շնորհիվ արդեն 20 մարդ փրկվել է:

