fbpx
Հասարակություն

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի նոր նախագծով լուծում ենք տալու գործող օրենքում առկա բազմաթիվ բացերի. Գևորգ Պապոյան

ԱԺ հայտարարությունների ժամին հերթագրվեց 14 պատգամավոր: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ համաձայն ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին օրենսդրական նախագծի փաթեթ է ուղարկել՝ նախորդ գումարման ԱԺ կողմից ընդունված հերթական օրենքի նախագծի մասին:

Նա ասաց, որ խոսքը վերաբերում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքին: Այն միջին բիզնեսի համար խնդիրներ է ստեղծում: Պապոյանը նշեց, որ նոր նախագծով լուծում են տալու գործող օրենքում առկա բազմաթիվ բացերի, որոնք, ինչպես տարընթերցումներ, այդպես էլ կոռուպցիոն ռիսկեր ունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ