Վանո Սիրադեղյանի դեմ կեղծ գործեր հարուցած Աղվան Հովսեփյանը մինչև հիմա չի պատասխանել Վահագն Խաչատուրյանի հարցերին. կադրեր արխիվից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

ramos

«Բոլորին ուզում եմ հիշեցնել, որ այստեղ նստած մարդիկ հանցագործներ չեն, այստեղ նստած մարդիկ ձեր միջնորդության համաձայն կարող են երկու պատասխան տալ` այո՛ կամ ո՛չ, և դա նրանց սահմանադրական և օրենսդրական իրավունքն է»,- ԳԽ պատգամավոր Վահագն Խաչատուրյանը նման դիրքորոշում հայտնեց քաղաքական նպատակներով Վանո Սիրադեղյանին մեղադրող այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և մի քանի հարց ուղղեց վերջինիս, որոնք մինչ օրս անպատասխան են մնացել.

«Դուք կրկնում եք, որ Վանո Սիրադեղյանը այն չորս պատգամավորներից մեկն է, որի մասին խոսվում է մեկ կամ երկու տարուց ավելի, Դուք կրկնում եք, որ, իսկապես, փորձաքննության եզրակացության հիման վրա եք համոզվել, որ երկու սպանվածների, դիակների ոսկորներն իրենցն է:

1990-1994թթ. էներգակիրների ներդրման գործում չարաշահումների հետ կապված գործ է հարուցված եղել: Դուք որևէ առնչություն ունեցել եք այդ գործերին, թե ոչ:

Հաջորդ հարցը` վերջերս Դուք գործ եք հարուցել «Արմենթել» ձեռնարկության և դրա հետևանքով 1991-ից 95 թվականներին կապի բնագավառում տեղի ունեցած չարշահումների կամ օրենքի խախտումների վերաբերյալ: Դուք այդ գործը հարուցել եք պարոն վարչապետի հանձնարարության հիման վրա կամ նրա առաջարկությամբ: Մենք, որ պատգամավորներս խոսում ենք կոնյակի գործի հետ կապված կամ Արմենթելի մեկ տարի կամ ութ ամիս, դուք պատրաստվում եք այդ գործերի հետ կապված գործ հարուցել, թե անպայման պետք է վարչապետը կամ Հանրապետության նախագահը ձեզ հանձնարարի»,- ասաց Խաչատուրյանը և ևս մի քանի հարց տվեց Աղվան Հովսեփյանին:

«Հաշվի առնելով Ձեր ելույթում հնչած այն խոսքերը, որ Դուք օբյեկտիվ եք և պատրաստ եք անելու բոլոր քայլերը հանցագործությունները պարզելու ուղղությամբ: Ես այսպիսի հարց եմ ուզում տալ` Դուք պատրա՞ստ եք, վերջին ժամանակներս տեղի ունեցած սպանությունների հետ կապված դիմել ակտիվ գործողությունների հարևան երկրների և ավելի կոնկրետ Արցախում»:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ նաև գաղտնի գործողություններին և հարցրեց Հովսեփյանին` համոզված եղեք, որ Ձեր անձի նկատմամբ և իմ անձի նկատմամբ գաղտնի դիտարկումներ եղել են: Այդ գաղտնի դիտարկումների իրականացնողները վաղը մյուս օրը կլինեն հանցագործներ, այսինքն՝ մեր նկատմամբ պատրաստ սպանություններ կատարողներ կլինեն, որովհետև Ձեր ներկայացնելուց այդպես է»:

Վերջում պատգամավորը, դիմելով Հովսեփյանին, ասաց, որ ինքը առաջին անգամ լսեց Նորայր Թադևոսյանի անունը և հարցրեց. «Ո՞վ է այդ անձնավորությունը, որտե՞ղ է հիմա գտնվում, արդյո՞ք աշխատում է, թե՞ ոչ, որովհետև իմ տեղեկությամբ նա հիմա աշխատում է Ներքին գործերի նախարարության համակարգում»:

Մանրամասները` տեսանյութում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ