Զինված Ուժեր

Ռուսաստանի դեսպան Կոպիրկինն այց է կատարել հայ-թուրքական սահման

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը գտնվում է արձակուրդում ու իր հանգստի ընթացքում ընտանիքի հետ այցելում է ՀՀ տարբեր տեսարժան վայրեր։

Այս մասին տեղեկանում են ՀՀ-ում ՌԴ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ օգոստոսի 12-ին Կոպիրկինն այց է կատարել նաև հայ-թուրքական սահմանին տեղակայված՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի ծառայության վայր, որտեղ նա հանդիպել է հայ և ռուս սահմանապահներին ու ծանոթացել նրանց աշխատանքին և, թե ինչպես են նրանք համատեղ իրականացնում ծառայություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ