Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ այժմ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն է:
«Պարտադիր չէ խոսել այն մասին, թե ինչպիսին կլինի Մբապեն 5 կամ 10 տարի անց: Պարզապես նայեք, թե որքան անհավանական խաղ է ցուցադրում նա այսօր:
Եթե խոսենք գնային տեսանկյունից, ապա շատ կարևոր է ֆուտբոլիստի տարիքը: Այդ տեսանկյունից այժմ Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Եթե նրա՝ այլ ակումբ տրանսֆերը կայանա, դա կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքը»,- ասել է Մոուրինյուն beIN Sports-ի եթերում:
Հավելենք, որ Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում Մբապեն մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 26 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: