ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան խոսել է թիմի հարձակվող Նեյմարի՝ այլ ակումբ հավանական տեղափոխության մասին: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
«Իհարկե, ես ցանկանում եմ, որ նա մնա ՊՍԺ-ում: Նեյմարը անփոխարինելի խաղացող է ցանկացած թիմի համար: Նեյմարն անփոխարինելի էր «Բարսելոնայի» համար, իսյ այժմ՝ մեր:
Թե ինչ է կատարվում նրա և ակումբի միջև, ես հստակ տեղյակ չեմ:
Սպասում եմ տրանսֆերային պատուհանի փակվելուն, քանի որ այլևս չեմ կարողանում լսել նրա տրանսֆերի մասին խոսակցությունները: Ցանկանում եմ, որ նա մնա»,-ասել է Սիլվան:

