ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ այրվում է խոտածածկ տարածք

Ամենադիտվածներ

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է 24-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 14-ին, ժամը 13։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ