Այս կանախատեսելի պատերազմը համարում եմ ռուս-թուրքական պայմանավորվածություն․ Միքայել Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Այս կանախատեսելի պատերազմը համարում եմ ռուս-թուրքական պայմանավորվածություն․ Միքայել Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Միքայել Հայրապետյանը կիսվել է Շանթ Հարությունյանի տված հարցազրույցով, որին կից գրել է․

«ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանը Լավրովի միջոցով հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և նրա նախագահին: Ես ևս հայ ժողովրդի ներկայացուցիչ եմ, ավելին՝ ՀՀ քաղաքացի:

Պարզապես արձանագրեմ, որ ես ոչ միայն շնորհակալ չեմ, այլև այս կանախատեսելի պատերազմը համարել և համարում եմ ռուս-թուրքական պայմանավորվածություն՝ Հարավային Կովկասը վերաբաժանելու նպատակով: Ռուս-թուրքական այս սցենարը մեկ անգամ ադրեն իսկ նույնությամբ խաղացվել է մեր ժողովրդի և հայ պետականության գլխին՝ ուղիղ 100 տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Փոքրիշատե գրագետ մարդիկ գիտեն դա:

ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՂՈՐՂԱՆՅԱՆԻ ՀՈւՇԵՐԻՑ

«…հայկական կառավարության ձեռքն ընկավ Մոսկվայի հետևյալ գաղտնի գրության պատճենը Երևանում ռուս «դեսպան» Լեգրանի անունով: Ուղարկելով Ձեզ 35 հազար ռուբլի ոսկով Հայաստանում պրոպագանդա անելու համար, հայտնում ենք ի գիտություն, որ Հայաստանի դեմ բռնի միջոցների դիմելու անհրաժեշտություն չկա, մենք այնտեղ ունենք 138 գաղտնի գործակալներ, երկիրը ինքը կընկնի մեր գիրկը»»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ