«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Լուտոնի» դեմ խաղից առաջ գնահատել է իր թիմի ներկայիս վիճակը։
«Այս պահին մենք աշխարհի լավագույն թիմը չենք, քանի որ արդյունքի չենք հասնում։ Մենք լավագույնն էինք Եվրոպայում, իսկ ինչ վերաբերում է աշխարհին, կտեսնենք երկու-երեք շաբաթից։
Բայց դա ի վերջո այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ մենք խաղանք մեր մակարդակով, ինչպես երկու շաբաթ առաջ։ Միայն «Աստոն Վիլայի» հետ խաղում մրցակիցը մեզնից լավ խաղաց, բայց ոչ շատ։
Մենք պետք է վերադառնանք մեր մակարդակին․․. Լավ արդյունքները մեզ կօգնեն: Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են մինչև Աշխարհի ակումբային առաջնության մեկնելը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։