fbpx
Իրավական

Այսօր Հաց բերողի մահվան օրն է

Այսօր Արթուր Սարգսյանի մահվան օրն է: Նա առավել հայտնի էր որպես Հաց բերող:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը, ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Այդ օրվանից նա ստացավ Հաց բերող անունը:

Սարգսյանը այդ դեպքերից հետո կալանավորվել էր 2 անգամ՝ 2016 թվականի հուլիսի 31-ին և 2017 թվականի փետրվարի 9-ին: Երկրորդ կալանավորման առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

Այդ պատճառով  Երևանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի ցույցեր:

2017 թվականի մարտի 15-ին՝ ժամը 18:50-ին, Արթուր Սարգսյանը օղակված ճողվածքի կապակցությամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն: Սակայն Հաց բերողի կյանքը փրկել չէր հաջողվել:

Մարտի 16-ին՝ ազատության մեջ հայտնվելու 10-րդ օրը, Հաց բերողը մահացել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ