Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։
Տոնը, որը ոչ բնապահպանական է, սահմանվել է ի պատասխան օդերևութաբանության կոչի:
Իհարկե, կլիմայի պահպանությունը մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրներից է:
Ժամանակակից գիտությունները չեն կարողանում պատասխանել հարցին, թե որքան արագ կլինի կլիմայի աղետալի փոփոխությունը՝ Երկրի ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում։ Սակայն, ըստ բնապահպանների և օդերևութաբանների, մարդկությունը միանգամայն ի զորու է հետաձգել այդ փոփոխությունները:
1997 թվականի վերջին Կոնվենցիայի կողմերի երրորդ համաժողովում, որն անցկացվել է Կիոտոյում (Ճապոնիա), ի հավելում Կոնվենցիայի ընդունվել է հայտնի Կիոտոյի արձանագրությունը՝ միջազգային փաստաթուղթ, որը զարգացած երկրներին և անցումային տնտեսությամբ երկրներին պարտավորեցնում է 2008-2012 թվականներին, 1990 թվականի համեմատությամբ, կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները:
10 տարի հետո՝ 2007 թվականի դեկտեմբերին Բալիում (Ինդոնեզիա) տեղի է ունեցել ՄԱԿ ևս մեկ համաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխության հարցերին: Դրան մասնակցող ավելի քան 190 պետությունների ներկայացուցիչները ստորագրել են միջազգային համաձայնագիր, որը համաշխարհային առաջնորդներին կոչ էր անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առևտրա-արդյունաբերական հատվածը նվազեցնի ածխաթթու գազի էմիսիան:
Այս մասին հայտնում է Calend-ը