Այսօր մենք ոգեկոչում ենք Սինջարում զոհված եզդիների հիշատակը․ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․


«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։

Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»։


https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3373866992651741

Ամենաթարմ