Հունվարի 7-ը Հայաստանում սահմանված է որպես հանգուցյալների հիշատակության օր, կամ, ինչպես ավելի հայտնի է հասարակության շրջանում, մեռելոց։
Այսօրվա Սուրբ Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որից հետո արդեն մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ը աշխատանքային օր է։